Արագածոտնի մարզի եզդիական համայնքների հետ ՀՀ ՊՆ և հրամկազմի կողմից պարբերաբար անցկացվող հանդիպումների և արդյունավետ համագործակցության շրջանակում Սադունց գյուղի համար կառուցվել և շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ: Ավելի քան 5կմ ջրագծի շինարարական աշխատանքներն իրականացվել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի և «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ Ապարանի շահագորման տեղամասի ուժերով: Այս մասին հայտնում է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Բացի այդ, Ալագյազ համայնքի գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներին աջակցելու նպատակով՝ համայնքին տրամադրվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրաձգարանը շրջանցող անվտանգ ճանապարհահատված:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը