09 09 2019

274 արտակարգ դեպք՝ 7 օրում

274 արտակարգ դեպք՝ 7 օրում

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 2-ից 8-ը գրանցվել է 518 դեպք, որից 274-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 174 կենցաղային կանչ, 171 հրդեհի ահազանգ, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 30 դեպք, որից 11-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 5 դեպք, տուժել է 5 քաղաքացի:ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ