05 09 2019

Խոտածածկ տարածքներում 13 հրդեհ է բռնկվել

Խոտածածկ տարածքներում 13 հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 4-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 800 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ-Թալին ավտոճանապարհին՝ 2.5 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1 հա հնձած ցորենի արտ,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 3000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 500 քմ, 

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 700 քմ,

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 1000 քմ,

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 5.5 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ