04 09 2019

Ցուցահանդես՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 28-ամյակին



«Անկախ Արցախ 28» նախաձեռնությունը սեպտեմբերի 3-ին «Նոր Երևան» այգում կազմակերպել էր լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 28-ամյակին։ Ցուցահանդեսում ներկայացված էին լուսանկարներ սկսած 1918 թվականից սկսած՝ մինչև մերօրյա Արցախը։

Հատկապես շատ ուշադրության էր առնված Ղարաբաղյան շարժման ժամանակահատվածը։ Նախաձեռնության մասնակիցների խոսքով արցախյան գոյամարտի վերաբերյալ իրազեկվածությունը շատ ցածր է և իրենց գլխավոր նպատակն է ներկայացնել պատմությունը, որն այսօր, կարծես, մոռացվել է

։ Մինչև ուշ երեկո այգում հնչում էին Արցախին նվիրված երգեր, որոնք նվիրում էին այցելուներին՝ սկավառակի տեսքով և շնորհավորում էին նրանց՝ Արցախի անկախության 28-ամյակի կապակցությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ