30 08 2019

Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետի տիկնոջ հիմնադրամից կրթաթոշակ ստացավ



«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ հատկացրեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի աջակցությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը սովորելու է Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագիտության բաժնում:

Նշենք, որ վարչապետի տիկնոջ հիմնադրամը 2019-2020 ուսումնական տարվա համար ստացել է 90 դիմում աշխարհի բազմաթիվ համալսարաններ ընդունված երիտասարդներից: Հաստատվել է 55 դիմորդի հայտ՝ հաշվի առնելով նախօրոք հայտարարված չափորոշիչներն ու առաջնահերթությունները:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ