28 08 2019

«Հաղթանակած» համահայկական հավաքն ավարտվեց

«Հաղթանակած» համահայկական հավաքն ավարտվեց

Շուշիում ավարտվել է «Հաղթանակած 2019» համահայկական հավաքը։ Հավաքի վերջին օրը «Հաղթանակած Դրոշ»-ն այցելեց գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս» Արթուր Աղաբեկյանին: «Հաղթանակած» նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպում ունեցան նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, «Արցախի հերոս», «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ Արշավիր Ղարամյանի հետ, ով ևս իր ստորագրությունը դրեց «Հաղթանակած Դրոշի» վրա:

«Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի վերջին օրը ճամբարում հյուրընկալեցին նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Նախագահը շրջեց ճամբարի տարածքում և ծանոթացավ երիտասարդների առօրյային: 

Համառ ու անզիջում պայքարից հետո «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի հաղթող ճակատ ճանաչվեց ԿԱՊՈւՅՏ ճակատը։

«Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի վերջին՝ վեցերորդ օրվա մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ