28 08 2019

Ամուլսարը կորպորատիվի քեֆ չի, պարոն Սիմոնյան. Լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին



« ՀՀ քաղաքացին պետք է գոհ ու շնորհակալ և ուրախ լինի, որ այսօրվա ՀՀ իշխանությունը քննարկում է և ականջալուր է ամեն ինչին: Քննարկում ենք՝ ասում եք՝ պառակտում կա, չենք քննարկում՝ ասում եք՝ կնոպկա սեղմող են»,- լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ խմբակցության անդամների տարակարծություններին:

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է՝ մանդատը վայր դնելու հարց առաջանա, Սիմոնյանը պատասխանեց.

«Ինչո՞ւ պետք է հրաժարվեն: Երբ ձեր խմբագրությունում քննարկում եք՝ որտեղ անցկացնել ձեր ամանորյա կորպորատիվը, մեկը ասում է՝ մի տեղ, մյուսը՝ այլ, ինչ-որ մեկը հրաժարվում, խմբագրությունից դո՞ւրս է գալիս: Խոսում ենք, քննարկում ենք»:

Լրագրողները դիտարկեցին, թե Ամուլսարի այլ հարց է, Սիմոնյանն էլ արձագանքեց, թե ինչո՞վ է ուրիշ հարց, որին ի պատասխան լրագրողներից մեկը ասաց. «Ամուլսարը կորպորատիվի քեֆ չի, պարոն Սիմոնյան»:

«Ներողություն եմ խնդրում բերված օրինակից, դուք օրինակ բերեք: Յուրաքանչյուր քննարկում պետք է ավարտվի նրանով, որ մեկը մանդատը դնի ու գնա՞: Ոչ ոք մանդատը չի դնելու»,- ընդգծեց Սիմոնյանը:

Լրագրողները Սիմոնյանին դիտարկում արեցին, թե հնարավոր է Ամուլսարի հարցի վերաբերյալ որոշումն անդրադառնա իշխանության վարկանիշի վրա, որին ի պատասխան, Սիմոնյանը նկատեց.«Այո, եթե իշխանությունն իրեն պահի ակտիվիստի պես, ոչ թե իշխանության»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ