28 08 2019

Հարկ վճարողների ուղեցույց՝ տնտեսվարողների համար. ՄԻՊ

Հարկ վճարողների ուղեցույց՝ տնտեսվարողների համար. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնում մշակվել է հարկ վճարողների ուղեցույց հարկային ստուգումների իրականացման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում տնտեսվարողները տեղեկացված չեն իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, ինչի արդյունքում կարող են տուժել հարկային վարչարարությունից, հարկային մարմինների կայացրած վարչական ակտերից, հարկային մարմիններում առկա քաշքշուկներից եւ այլն։ Խնդիրը հատկապես առնչվում է հարկային մարմինների ստուգումներին։

Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք առավել հաճախ են բարձրացվում Պաշտպանին հասցեագրվող դիմումներում ու բողոքներում։ Օրինակ, որո՞նք են հարկային հսկողության շրջանակներում իրականացվող հարկային ստուգումների տեսակները, ո՞րն է հարկային ստուգման իրականացման իրավական հիմքը, ի՞նչ տեղեկություն պետք է պարունակի հարկային ստուգման հանձնարարագիրը եւ այլն։

Ուղեցույցի  նպատակն է բարձրացնել հարկ վճարողների իրազեկվածության մակարդակը, հատկապես՝ հարկային ստուգումների ոլորտում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ