26 08 2019

Մոտ 50 ՀՀ քաղաքացի 10 ժամից ավելի մնացել է Շարմ էլ Շեյխի օդանավակայանում

Մոտ 50 ՀՀ քաղաքացի 10 ժամից ավելի մնացել է Շարմ էլ Շեյխի օդանավակայանում

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանը հայտնել է, որ մոտ 50-55 հայ արդեն 10 ժամից ավելի է մնացել են Շարմ էլ շեյխի օդանավակայանում: Այս մասին հայտնում է

«Air Cairo ավիաընկերությունը, որն իրականացնում է Շարմ էլ շեյխ-Երևան ուղիղ չվերթը, չեղարկել է առավոտյան 04:45-ի թռիչքը դեպի Երևան չվերթն ու դրա մասին ուղևորներն իմացել են օդանավակայան ժամանելուց հետո միայն:

 Տեղում տարբեր պատճառաբանություններ են ներկայացրել, իբր տեխնիկական խնդիրներ, բայց արդեն 10 ժամից ավել է մարդիկ օդանավակայանում են, այդ թվում մանկահասակ երեխաներ, ու իրենց հարցով ոչ մեկ չի զբաղվում, ոչ մեկ չի մոտենում պատշաճ տղեկություն տա:

Նման խնդրի բախվել են այն ուղևորները, որոնց տուրիստականները Եգիտպոսում հանգիստ անցկացնելու համար համագործակցել են Skymaxholidays-ի հետ:

Այդ ընկերությունից ոչ ոք դեռ չի այցելել օդանավակայան ու ընդհանրապես հնարավոր չէ կապվել հետները»,- գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ