24 08 2019

«Հաղթանակած» համահայկական հավաքի 3-րդ օրը՝ ամփոփ

«Հաղթանակած» համահայկական հավաքի 3-րդ օրը՝ ամփոփ

Շուշիում շարունակվում է համահայկական «Հաղթանակած» հավաքը։

Երրորդ օրվա ընթացքում հավաքին հյուրընկալվեցին Հրաչուհի Բարսեղյանը և Տիգրան Քոչարյանը ` ներկայացնելով «Տեղեկատվության անվտանգություն և տեղեկատվական հիգիենա» թեմայով բանախոսութուն։

Ճամբարում հյուրընկալվեց և ճամբարականների համար «Արցախի խնդիրները և զարգացման հնարավորությունները» թեմայով բանախոսեց քաղաքագետ-վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Հերթական մրցութային օրվա ընթացքում ճակատները մրցեցին ֆուտբոլի, վոլեյբոլի և բազկամարտի սպորտաձևերում լավագույնի կոչանն արժաննալու համար: 

«Հաղթանակած 2019»-ի անդամները այցելեցին Ասկերանում տեղակայված համար N զորամաս, շրջեցին զորամասի տարածքում և ծանոթացան զինվորների առօրյային: Նախաձեռնության անդամները այցելության շրջանակներում նվերներ հանձնեցին զորամասի զինվորներին։

Այս անգամ երեկոն տարբերվում էր սովորականից: Մասնակիցները պայքարի մեջ մտան պարանի ձգում և աքլորակռիվ սպորտաձևերում: 

Մանրամասները՝ 3-րդ օրն ամփոփող տեսանյութում։

Հավաքի առաջին օրվա ամփոփումը՝ այստեղ, 2-րդ օրվանը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ