Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Կազմակերպությունը կօգնի զինծառայողին կապ պահել ընտանիքի անդամերի հետ։
Հիշեցնենք, որ ԱՀ ՊԲ-ից հայտնել էին, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:
Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը