ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 օդանավում հայեր են եղել: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հրապարակած անվանացանկում ներառված են նաև հայկական ազգանուններ՝ Հակոբյան Ստեփան, Առստամյան Արթուր, Առստամյան Էրիկ, Ավետիսյան Կարինա, Դավիդյան Լիանա, Ղահրամանով (Каграманов) Արթուր, Ղահրամանով Գրիգորի, Ղահրամանովա Ագնեսա, Ղահրամանովա Դիանա, Ղահրամանովա Միլանա, Մուրադյան Գալինա, Ստրոկյան Վերա:
Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:
Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: Շարժիչներից մեկը սկսել է այրվել:
Օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա: Օդանավը վայրէջք է կատարել հավաքված շասսիով:
Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով:
Վթարային վայրէջքի հետևանքով տուժել է 10 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Լուրջ վնասվածքներ չկան:
Что тут происходит?
— ЩЕ (@sanya_sher) August 15, 2019
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը