«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության՝ Մոսկվայից Սիմֆերոպոլ ուղևորվող А321 օդանավը «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Բարձրություն հավաքելու ժամանակ ինքնաթիռը բախվել է երամի, թռչունները հայտնվել են շարժիչներում, դրանք անջատվել են, և շարժիչներից մեկը սկսել է այրվել։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում։ Ուղևորները տարհավել են։ Պատահարի հետևանքով կա 10 տուժած, այդ թվում՝ 3 երեխա։ Նրանք հոսպիտալացվել են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը