07 08 2019

«Կարմիր բլուրում» ևս գերեզմաններ են պղծել

«Կարմիր բլուրում» ևս գերեզմաններ են պղծել

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը  լուսանկարներ է հրապարակել և գրել․

«Վերջին մի քանի օրերին համայնքային «Կարմիր բլուր» գերեզմանատանը կրկնվել են գերեզմանների պղծման դեպքերը։ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրինությունը դիմել է ոստիկանություն»։

Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծվել են շիրմաքարեր։  «Եռաբլուրի» շիրմաքարերի պղծման գործով հայտնաբերել էին Գրետա Մնացականյանին, որը բացատրել էր, թե վերեւից (Բարձրյալը) իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին, ինչը եւ արել է։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ