07 08 2019

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը

Ռուսական «Նորդվինդ» ավիաընկերության ինքնաթիռը դադարեցրել է Մոսկվա-Երևան չվերթը։ Ինքնաթիռի ուղևորները Հայաստան կհասնեն պահեստային ինքնաթիռով։ Թե ինչու է թռիչքը դադարեցվել, հայտնի չէ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ավիաընկերությանը։

««Շերեմետևո» օդակայանում թափ հավաքելիս A321 ինքնաթիռի հրամանատարը որոշել է դադարեցնել թռիչքն ու վերադառնալ օդանավակայան»,- նշել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ ուղևորները Երեւան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ