Օգոստոսի 6-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, 2000 քմ և 10 պտղատու ծառ, 3000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 550 քմ, 300 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2500 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 300 քմ, Սասունիկ գյուղում՝ 1500 քմ, Գեղաձոր գյուղում՝ 2 հա, Ուշի-Օհանավան ավտոճանապարհին՝ 8000 քմ, Աշտարակ-Ագարակ ճանապարհին՝ 30 հա, Արմավիրի մարզի Արաքս գյուղում՝ 7000 քմ, Այգեկ գյուղում՝ 3 հա, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1200 քմ, Դարբնիկ գյուղում՝ 4000 քմ, Ղուկասավան գյուղում՝ 300 քմ, Նոր Խարբերդ գյուղում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1 հա, 300 քմ, 3000 քմ, Սոլակ գյուղում՝ 5000 քմ, 1000 քմ, 200 քմ, Գետամեջ գյուղում 7000 քմ, Արգել գյուղում՝ 1500 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 2.5 հա, Քանաքեռավան գյուղում՝ 7000 քմ, Պռոշյան գյուղում՝ 400 քմ, Զովունի գյուղում՝ 1000 քմ, Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհին՝ 300 քմ, 300 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 4 հա, Նորավան գյուղում՝ 2 հա, Սյունիք գյուղում՝ 7 հա, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ 7 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը