«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 25 ենթակապալառու ընկերությունների աշխատակիցները օգոստոսի 6-ին, բողոքի ցույց էին պատրաստվում կազմակերպել՝ փակելով ճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածը: Նրանք պահանջում էին Կառավարությունից վճարել իրենց գումարները և արված պահումները։ Սակայն ակցիայի սկսվելուց 1 ժամ առաջ կազմակերպիչներից Գուրգեն Հովհաննիսյանին հրավիրել են ոստիկանության Աշտարակի բաժանմունք, և բողոքի ակցիան չի կայացել:
Ոստիկանության բաժանմունքում գտնվող անձին հորդորել են՝ չիրականացնել բողոքի ակցիա և չփակել Աշտարակ-Ուջան ավտոճանապարհը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը