Երևանի քաղաքապետարանը 5-6 ամիս է՝ թույլ չի տալիս Ռոբերտ Քոչարյանի «Կյանքի և ազատություն» գրքի գովազդի թույլտվությունը: ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը մամուլի ասուլիսում նշեց, որ դեռևս չեն ցանկանում քաղաքապետարանի կողմից գովազդի թույլտվություն չտրամադրելը համարել քաղաքական ճնշումների մեկ այլ գործիքակազմ. «Այն, որ բացի իրավապահներից, նաև ՏԻՄ մարմիններն են լծվել սրա մեջ, դեռ նման պնդում չենք անում, նման պնդում կանենք մի քանի օրից, երբ հասկանանաք, որ հարցը կոնկրետ խոչընդոտվում է արդեն 6-7 ամիս»,- ասաց Միկոյանը:
Ըստ Միկոյանի՝ տարակուսելի է, որ «Իմ մարմինն իմ անձնականն է» գիրքը դեռևս նախորդ տարի ստացել է գովազդի թույլտվության հնարավորություն քաղաքապետարանի կողմից, սակայն «Կյանք և ազատություն» գրքի թույլտվության հարցը ձգձգվում է. «Վաղը օրվա երկրորդ կեսին փաստաբանը պետք է բողոք մուտք անի վարչական դատարան: Մեր խնդրանքն ու հորդորն է քաղաքապետարանի գործընկերներին, որպեսզի չհասնենք այդտեղ և որպեսզի քաղաքական ճնշման պնդման հիմք չունենաք, խդրում ենք այդ հարցը նորմալ կարգավորել»,- նշեց Միկոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը