05 08 2019

Քիքբոքսինգի չեմպիոնն ու փոխչեմպիոնը փոթորկից ջրահեղձ են եղել Սև ծովում

Քիքբոքսինգի չեմպիոնն ու փոխչեմպիոնը փոթորկից ջրահեղձ են եղել Սև ծովում

Քիքբոքսինգի աշխարհի գործող չեմպիոն Ֆաթիմա Ժագուպովան և փոխչեմպիոն Էլինա Գիսմեևան ջրահեղձ են եղել Սև ծովում փոթորիկի ժամանակ լողալիս: Այս մասին հայտնում է Kubnews-ը։

Նրանցից մեկը ցատկել է ջուրը և միանգամից սկսել խեղդվել: Ընկերուհին փորձել է օգնել նրան, սակայն նա ևս խեղդվել է։

Հիշեցնենք, որ Սև ծովի առափնյա հատվածներում փոթորիկ է։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը նշել է, որ արգելվում է որոշ ժամանակով մտնել Սև ծով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ