Shamshyan.com-ը գրում է․ «Օգոստոսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում՝ Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի հատման խաչմերուկում, բախվել են Քաջարան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Վ. Հ-ի վարած Lexus մակնիշի 07 PT 707 համարանիշի և Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Հ.Հ-ի վարած Ваз 2106 մակնիշի 35 DA 462 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 06-ի ուղևորներ՝ Ճամբարակ քաղաքի բնակիչներ, 30-ամյա Մ. Ա-ն, 3-ամյա Է. Է-ն և Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Վ. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։ Ժամեր անց նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել 06-ի վարորդ Հ. Հ-ն և նրա մյուս ուղևոր՝ Անգեղակոթ գյուղի բնակիչ, 39-ամյա Ս. Մ-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 06-ի վարորդ Հ. Հ-ն և վիրավորներից Ս. Մ-ն ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Lexus-ը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը