01 08 2019

Ստեփանակերտում ևս կիրառել են 3D հետիոտնային գծանշումը

Ստեփանակերտում ևս կիրառել են 3D հետիոտնային գծանշումը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ստեփանակերտի կենտրոնական Վազգեն Սարգսյանի փողոցում կիրառել են 3D հետիոտնային գծանշման` երեւանյան փորձը։ 

«Երևանի փորձից ոգեշնչված, Ստեփանակերտի գործընկերները կենտրոնական Վազգեն Սարգսյանի փողոցում կիրառել են 3D հետիոտնային գծանշման փորձը։ Ու առաջին անցումը ստեփանակերտցիների մոտ ավելի լավ է ստացվել, քան երեւանցիների (առաջին անգամը չէ, որ էդպես է:) )։

Ասում են՝ 3D անցումներով հետաքրքրված են նաեւ Աբովյանում, մեր մասնագետներից խորհրդատվություն են հարցրել Թբիլիսիի գործընկերները։ Դե իսկ Երեւանում դրանք առաջիկայում կավելանան»,-նշել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ