01 08 2019

«Հարավկովկասյան երկաթուղին» մեկ օր անվճար երթևեկելու հնարավորություն կտա

«Հարավկովկասյան երկաթուղին» մեկ օր անվճար երթևեկելու հնարավորություն կտա

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար:

Անվճար կգործեն հետևյալ ուղերթներ՝

- Երևան-Գյումրի-Երևան (սովորական էլեկտրագնացքներ)

- Երևան-Արաքս-Երևան

- Աբովյան-Ալմաստ-Շորժա

- Երևան-Երասխ-Երևան

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ