01 08 2019

Համահայկական խաղերի մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի վճարից



Արցախում անցկացվող Համահայկական ամառային 7-րդ խաղերի համար Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարումից:  Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության  նիստում: 

«Կարծում եմ, միայն այն փաստը, որ նման մասշտաբի միջոցառում կարողանալու ենք կազմակերպել Արցախում,  աննախադեպ է ու հետագայում նույնպես դա հնարավորություն կտա էլ ավելի մեծ մասշտաբի միջոցառումներ ունենալ այնտեղ», -նշեց Տիգրան Ավինյանը՝ ասելով, որ  սա աննախադեպ միջոցառումների շարք է, որի բացումը լինելու է Ստեփանակերտում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ