07 02 2024

Ամեն մարդ իր համար պետք է հասկանա թանկանում է, թե՞ էժանանում. Ավինյան

Ամեն մարդ իր համար պետք է հասկանա թանկանում է, թե՞ էժանանում. Ավինյան

Ամեն մարդ իր համար պետք է հասկանա թանկանում է, թե՞ էժանանում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում տրանսպորտի սակագնի բարձրացմանը: 

«Երբ ասում են՝ թանկացնում եք, ամեն մարդ իր համար պետք է հասկանա՝ շաբաթական, ամսական կամ տարեկան տոմսը երբ գնում է և համեմատում այսօրվա ուղևորափոխադրումներին, իր համար արդյո՞ք թանկանում է, թե՞ էժանանում։ Ես վստահ եմ՝ կլինեն դեպքեր, մարդիկ կլինեն, որոնց համար էժանանալու է»,- ասել է նա։ 

Ավինյանը հայտնել է, որ միասնական տոմսային համակարգը գործելու է ոչ միայն ավտոբուսներում, այլև մետրոյում ու տրոլեյբուսներում:

«Տրանսպորտի ցանցի հավելյալ սուբսիդավորումը քաղաքի բյուջեի վրա հավելյալ 7 մլրդ դրամ է արժեցել: Երևանի բյուջեն որտեղի՞ց է ձևավորվում․ երևանցիների վճարած տուրքերից և վճարներից։ Հիմա էս գրպանից կհանես, կտաս որպես տուրք, և քաղաքապետարանը կսուբսիդավորի՞, թե՞ հենց ինքդ քո տրանսպորտը կսպասարկես»,-  Եևանի քաղաքապետն այսպես է բացատրել վերոնշյալ նախագծի ներդրումը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ