01 08 2019

Հուրգադայում գտնվող 109 ՀՀ քաղաքացիներ այսօր կտեղափոխվեն Երևան



Հուլիսի 26-ին Հուրգադայից Հայաստան տեղափոխվեցին 132 ՀՀ քաղաքացիներ, իսկ հուլիսի 29-ին՝ 183 ՀՀ քաղաքացիներ, որից 8-ը մանկահասակ, սակայն պարզվեց, որ 109 ՀՀ քաղաքացիներ դեռեւս Հուրգադայում են, որոնք այսօր Երեւանի ժամանակով 14.25-ին կտեղափոխվեն Երևան «Տարոն Ավիա» ընկերության օդանավով: Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում էր մնացել ավելի քան 100 ՀՀ քաղաքացի: Խնդիրը կապված էր A&R ընկերության տուրօպերատորի հետ՝ ընկերությունը չեղարկել էր Հուրգադա–Երևան չվերթը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ