Կառավարության օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացվեց լուծարել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը շարունակելու ոչ նպատակահարմարությամբ:
Այս ՊՈԱԿ-ը լուծարելով՝ կառավարությունն ակնկալում է անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների որակի բարձրացում և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում: ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարության միջոցով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը