30 07 2019

Նախագահն իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին

Նախագահն իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը` շուրջ 23 000 ԱՄՆ դոլար, նվիրաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրին: Այս մասին տեղեկացնում է  նախագահի աշխատակազմը:

«Գյումրին մեր տունն է, եկեք վերակառուցենք մեր տունը, կենդանություն տանք։ Սա յուրօրինակ քաղաք է, գեղեցիկ պատմություն ու լավ մարդիկ ունեցող»,- նշել է Նախագահը:

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ աշնանը Գյումրիում կմեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ