Հայաստանում մեր գործընկերները կառավարման խորհրդարանական ձևաչափի անցնելու որոշում են ընդունել, սակայն, ինչպես տեսնում եք, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
«Մենք գնո՞ւմ ենք խորհրդարանական հանրապետության անցման ճանապարհով: Ոչ, չենք գնում: Ես կողմ եմ խորհրդարանի դերի ամրապնդմանը»,- ասել է Մատվիենկոն՝ անդրադառնալով պետական կառուցվածքի մասին հարցին:
Մատվիենկոյի խոսքով՝ պետության կառուցվածքը հիմնվում է ավանդույթների, պատմության, մշակույթի վրա: «Աշխարհում կան հաջողակ խորհրդարանական հանրապետությունների օրինակներ, սակայն դրանք շատ չեն, և այն երկրներում, որտեղ քաղաքական կուսակցությունները, քաղաքական համակարգն ու պետական ժողովրդավարական ինստիտուտներն ավելի քան 100 տարեկան են: Հայաստանում մեր գործընկերները կառավարման խորհրդարանական ձեւաչափի անցնելու որոշում են ընդունել, սակայն, ինչպես տեսնում եք, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Ես անկեղծորեն նրանց հաջողություն եմ մաղթում, որպեսզի ամեն ինչ նրանց մոտ ստացվի»,- ասել է Մատվիենկոն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը