25 07 2019

Տուրգործակալությունները մեկնաբանում են օրվա տուրիստական սկանդալը



Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։

Պատճառը, ըստ տուրիստական գործակալությունների, այն է, որ «A&R TOUR» տուրիստական ընկերությունը վաճառել է տոմսեր, սակայն չի իրականացրել թռիչք դեպի Հուրգադա։ Նախկինում էլ չեղարկվել են մի քանի թռիչքներ դեպի Շարմ Էլ Շեյխ։

Տուրիստական երեք գործակալությունների ղեկավարներ ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ խոսեցին առաջ եկած խնդիրների մասին։

«Անռիվա-տուր» գործակալության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանն ասաց, որ իրավիճակը բավական լարված է, քանի որ այսօրվա թռիչքին մոտ 100 հոգի պետք է վերադառնար Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայանում էլ կան ուղևորներ, որոնք պետք է մեկնեին․ «100 հոգի, որ ասում են, նախնական է, քանի որ մարդիկ կան, որոնք ավելի երկար պետք է մնան, իրականում, խոսքը 400-500 հոգու մասին է»։

Նա նշեց, որ ավելիվաղ դիմել է իրավապահներին, սակայն պատշաճ արձագանք չի ստացել։

Խնդրի պատճառը, ըստ տուրօրպերատորների, այն է, որ գործակալությունը տոմսեր է գնել շուկայական գներով, սակայն վաճառել մի քանի անգամ էժան՝ շուկայում տեղ զբաղեցնելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ