«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել։ Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
Այս պահին հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները կազմում են մոտ 17 մլրդ դրամ, իսկ 2,5 տարվա ընթացքում հատուցումների գումարը կազմել է ընդամենը 1,2 մլրդ դրամ: Հետեւաբար, սույն նախագծով առաջարկվող փոփոխությունը չի վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությանը: Ավելին, քննարկվող օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը նույնպես նախատեսում է շահառուների այլ շրջանակի եւ հատուցումների ավելացնում՝ կախված ֆինանսական գործունեության արդյունքներից:
Այսպիսով, հաշվի առնելով հիմնադրամի գործունեության նպատակը, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու դեպքերի ավելի մեծ ծավալի հատուցման կարեւորությունը, առաջարկում ենք հատուցում նախատեսել նաեւ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը