24 07 2019

Գյուղմթերք վերամշակող ընկերությունների ղեկավարները հանդիպել են նախարարի հետ

Գյուղմթերք վերամշակող ընկերությունների ղեկավարները հանդիպել են նախարարի հետ

Ճյուղային քննարկումների ձևաչափի շրջանակներում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը եղել է պահածոյացված միրգ-բանջարեղենի արտադրության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ 

Քննարկման ընթացքում ներկայացվել են ոլորտի հիմնական խնդիրները, արտադրության և արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։ Նախարարը տնտեսվարողների հետ քննարկել է արտարժույթի տատանումներով պայմանավորված ռիսկերը․ ըստ նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածության՝ հարցը խորությամբ կուսումնասիրվի, կհաշվարկվեն վնասները, որպեսզի կառավարությունը քայլեր ձեռնարկի հնարավորության դեպքում ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արտադրանքի ինքնարժեքին, դրան նպաստող գործոններին, քննարկվել են այն իջեցնելու հնարավոր ուղիները։ Նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առանձին ընկերությունների հետ անցկացնել հանդիպումների շարք՝ քննարկելու վերջիններիս գործունեության մասնավոր խնդիրները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ