23 07 2019

Մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել՝ անհնար է. Աննա Նաղդալյան



«Մենք ներկայացրել ենք, որ մեր համար առաջնահերթություն Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն են: Արցախը պետք է ունենա լիարժեք ներգարավվածություն: Դա մեզ համար պրակտիկ, գործնական դիրքորոշում է, քանի որ Արցախը հակամարտության հիմնական սուբյեկտն է և սեփականության զգացում պետք է ունենա գործընթացի հանդեպ»,-«Օրբելի» վերլուծական կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. վերջին միտումներ» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նաղդալյանը նշեց, որ հայկական կողմը չի հավատում, որ առաջնագծում լարվածության և այլատյացության-հայատյացության պայմաններում հնարավոր է բանակցել. «Նման սցենարը, որ Հայաստանը կգնա մի գործընթացի, երբ մի ձեռքով բանակցում են մյուսով կրակում են՝ անհնար է»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Մանրամասն՝ տեսանյութում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ