«Բա էս քաղաքական պրոցեսից հետո չե՞նք կարողանում չկեղտոտենք Սևանը: Էդ հեղափոխությունը չի՞ նշանակում, որ Սևանը չպիտի կեղտոտենք: Ես ուզում եմ տեսնել՝ այս վերջին 1.5 տարվա ընթացքում՝ հեղափոխությունից հետո ո՞վ ինչ պիտի աներ ու չի արել »,- ԱԺ-ում Սևանա լճի հիմնախնդիրների թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն ի պատասխան ասաց. «Սևան ազգային պարկն անգործության է մատնված: Եթե «Սևանի ազգային պարկը մեր հետ համատեղ աշխատեր, 10-ի փոխարեն 100 տեղադրված կայան կունենայինք»:
Հայտարարության իր հերթին արձագանքեց SOS Սեւան նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը. «Պարոն Ջավադյան, մեր բարձրացրած բոլոր խնդիրները անտեսվել են ձեր հանձնաժողովի կողմից: Այս հանձնաժողովը տարիներ շարունակ անգործության է մատնված եղել եւ արել է ամեն ինչ, որ Սեւանը այսօր հասնի այս վիճակին: Պարո՛ն Ջավադյան, խոսքս ուղղված է ոչ միայն ձեզ, հանձնաժողովի բոլոր անդամներին, որոնք տարիներ շարունակ ձայն չեն հանել, ասել են, որ ամեն ինչ լավ է, կառավարության բոլոր որոշումները ճիշտ են: Բոլոր հորդորները, որ SOS Սեւանը բարձրացրել է, դուք անտեսել եք, հիմա ասում եք, որ «վիդիտե լի», ազգային պարկն է մեղավորը: Այդպես չի, ամենամեծ մեղքը ձերն է ու ձեր հանձնաժողովինը»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը