16 07 2019

Ինչպե՞ս է Ռուստամ Բադասյանն ազատվել զինծառայությունից. Մարինա Խաչատրյան

Ինչպե՞ս է Ռուստամ Բադասյանն ազատվել զինծառայությունից. Մարինա Խաչատրյան

Բժիշկ-նեյրովիրաբույժ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ պայմանագրային զինծառայությունից ազատվելու հանգամանքների վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարին, ՊՆ Ռազմական ոստիկանության պետին  և ՀՀ ԱԱԾ տնօրենին։ Դիմումում նա նշում է, որ նախարարի՝ բանակից ազատվելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և պահանջում է ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որը կուսումնասիրի Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։ Մարինա Խաչատրյանի գրառումը ներկայացնում ենք ստորև։

«ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին

ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանից

16.07.2019ԴիմումՀարգելի՛ լիազոր մարմնի ներկայացուցիչներ,Համացանցում առկա տեղեկատվության համաձայն ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի ծառայել ՀՀ զինված ուժերում։ Ծառայությունից ազատման պատճառը եղել է ողնաշարի 30 աստիճան սկոլիոզի առկայությունը Ռ. Բադասյանի մոտ, որը համարվում է երրորդ աստիճանի սկոլիոզ (նկար 1):



Այս հիվանդության ախտորոշումը դրվում է անհատի անմիջական զննության և ողնաշարի ռադիոլոգիական հետազոտության միջոցով։ Համաձայն մասնագիտական գրականության տվյալների, երրորդ աստիճանի սկոլիոզի պարագայում, անհատի մեկ ուսը ՄԻՇՏ բարձր է լինում մյուսից, իսկ կեցվածքը լինում է թեք (նկար 2):

Սակայն, ուսումնասիրելով Ռուստամ Բադասյանի համացանցում առկա նկարները, գալիս ենք այն եզրակացության, որ Ռ. Բադասյանի կեցվածքն ուղիղ է, իսկ ուսերը` նույն բարձրության վրա (նկար 3 և 4):

Սկոլիոզի բուժման եղանակները լինում են կոնսերվատիվ և վիրաբուժական։ Կոնսերվատիվ բուժման բաղադրիչ է կազմում մանուալ թերապիան, բուժական ֆիզկուլտուրան և ծանրոցների միջոցով բժշկական մանիպուլյացիաները։ Սակայն, Ռ. Բադասյանն ակտիվորեն զբաղվում է ոչ թե բուժական ֆիզկուլտուրայով այլ սպորտով. խաղում է թենիս, սկվոշ և այլն (նկար 5):

Ռուստամ Բադասյանի հայրը` Վլադիմիր Բադասյանը, այդ տարիներին հանդիսացել է ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ։ Ռ. Բադասյանի կնքահայր, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը երկար տարիներ պաշտոնավարել է որպես ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։Հաշվի առնելով վերոգրյալը, համարում եմ, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Պահանջում եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում, որպես մասնագետ` բժիշկ-նեյրովիրաբույժ, ընդգրկել նաև ինձ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։Հարգանքով,

Բժիշկ-նեյրովիրաբույժ
CNS անդամ
WINS անդամ
WSSFN անդամ
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ