15 07 2019

2020 թ-ին երկու լոուքոսթերներ պատրաստ են մուտք գործել հայկական շուկա. Տաթևիկ Ռևազյան



Ես կոնկրետ արդյունքներ բերել եմ, այդտեղ կասկած չկա, երկու լոուքոսթերներ պատրաստ են 2020 թվականին մուտք գործել հայկական շուկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«RainAir և WizzAir ավիաընկերությունները պատրաստ են մուտք գործել հայկական շուկա: Մենք օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ օդի փողի հետ կապված, ամենամեծ խոչընդոտներից է, որ սակագներն են բարձր, 10 հազար դրամը փոքր գումար չէ: Ժամանակ է պետք այդ շուկան կառուցելու համար: Մեզ պարզ ասել են՝ եթե այս օրենքն ընդունենք, «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի զեղչ տալ, նոր ուղղություններ մուտք կգործեն շուկա: Պատճառն այն է, որ ես ճկուն եմ աշխատել, ես չեմ գնացել ասել՝ Հայաստանի պայմանը սա է, ուզում եք՝ ընդունեք, չեք ուզում՝ մի ընդունեք: Ես տարբեր հարցեր եմ տվել, հասկացել եմ իրենց մտածելակերպը, տարբեր մասնագետների հետ եմ խոսել, որ հասկանամ, թե ինչ խնդիրներ են առաջացել, երբ իրենց մոտ մուտք են գործել տվյալ ընկերությունները, որ նույն խնդիրները չլինեն ՀՀ-ում»,-ասաց Ռևազյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ