Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ աշխարհը խորտակվում է աղբի մեջ, իսկ թափոնների առաջացման տեմպերը միայն արագանում են, գրում է USA Today-ը:
Աշխարհում բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների վարկանշային ցանկում Հայաստանն ընդգրկվել է առաջին տասնյակում:
Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա ամերիկյան Tempo գործակալության իրականացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանն «ամենաաղբաշատ» երկրների ցանկում զբաղեցնում է 6-րդ տեղը:
Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 16,3 տոննա թափոն (2017-ին Հայաստանում ընդհանուր առմամբ հաշվվել է ավելի քան 47 մլն տոննա թափոն):
Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենաշատ աղբ արտադրող երկրների եռյակում են հայտնվել Կանադան (36 տոննա), Բուլղարիան (26,7 տոննա) և ԱՄՆ-ն (26 տոննա):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը