Սևանա լճի լողափերի տնտեսվարողները հուլիսի 15-ին վաղ առավոտյան Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել, այնուհետև գնացել Սևանի քաղաքապետարան, որտեղ կարճատև հանդիպում են ունեցել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ:
Վերջիններս հայտնել են, որ կխոսեն կառավարության պատկան մարմինների ղեկավարների հետ և կհայտնեն այդ մասին տնտեսվարողներին:
Տնտեսվարողները հայտնեցին, որ Սևանի կանաչելու պատճառով զբոսաշրջիկներ չեն այցելում լիճ, հարկեր չեն վճարելու, իսկ նախարարությունները հայտնում են, որ Սևանում լողալը վտանգավոր է, ինչի հետ տնտեսավարողները համաձայն չեն և պահանջում են, որ նախարարները հայտնեն, որ Սևանում լողալը վտանգավոր չէ: Այնուհետև նրանք որոշում կայացրին փակել Երևան-Սևան ճանապարհը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը