Georgian Airways ավիաընկերությունը ՌԴ-ից թռիչքները ժամանակավորապես դադարեցնելուց հետո Թբիլիսի -Երևան չվերթների հաճախությունը մեծացրել է՝ 7-ից հասցնելով 14-ի: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության մամուլի ծառայությունը։
«Georgian Airways-ը մինչև ամառային սեզոնի ավարտը կկատարի շաբաթական 14 կանոնավոր թռիչք: Ուղևորներին կառաջարկեն յուրաքանչյուր օր 2 չվերթ Թբիլիսիից Երևան։
Բացի այդ, ավիաընկերությունը կսկսի ամեն օր ուղիղ չվերթներ իրականացնել Բաթումիից Երևան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը