Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է տարածել.
«Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան–Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին:
Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
Հիշեցնենք, որ Երևան–Երասխ ավտոճանապարհին սարսափելի վթարի հետևանքով կա 6 զոհ, 12 տուժած։
Հիշեցնենք նաև, որ Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնել վիրավորների առողջական վիճակի մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը