Երևան-Երասխ ճանապարհին՝ Զոդի կամրջին, տեղի ունեցած ողբերգական վթարի ականատեսներից մեկը մանրամասներ է հայտնել:
Արթուր Նազարեթյանը, ով դեպքի ականատեսն է եղել, լրագրողների հետ զրույցում նշեց, որ կրակն այնքան ուժեղ է եղել, որ հնարավոր չի եղել մոտենալ և փրկել մարդկանց։
«Բոցը շատ ուժեղ էր, ահավոր էր, չէինք կարողանում մոտենալ: Անձամբ ես ուզում էին կախված աղջկան օգնել, չկարողացա, հնարավոր չէր, բոցը շատ էր ահավոր, կրակը շատ էր ուժեղ: Ես անձամբ տեսել եմ 4-5 հոգի զոհ: Տեսա, որ «ԳԱԶԵԼ»-ի վարորդը զոհվել էր, ընկած էր աջի վրա, հավանաբար փորձել էր կողքի դռնով դուրս նետվել, չէր կարողացել: Իմ աչքի առաջ վառվում էին, մոխրանում էին: 5-6 մետրից չէին կարողանում մոտենալ հրշեջները։ Բոլոր 3 մեքենաներն էլ իրար հետ վառվում էին»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Երևան-Երասխ ճանապարհային սարսափելի վթարի հետևանքով կա 6 զոհ, 12 վիրավոր։ ԱԻՆ-ը ներկայացրել էր զոհերի և վիրավորների անունները։ Վիրավորների թվում 3 երեխա կա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը