03 07 2019

Հայաստանում շատերը կարծում են՝ կինը պետք է լինի միայն ընտանիքին խնամող. Վուտովա



«Դժբախտաբար Հայաստանում կան բազմաթիվ տղամարդիկ և կանայք, ովքեր կարծում են՝ կինը նուրբ հատիկ է: Ասում են, թե տղամարդիկ պետք է ամեն ինչում առաջնորդ լինեն, իսկ կանայք ինքնազոհաբերվող, ընտանիքին խնամող և ազգի մասին հոգ տանող: Սա լայնորեն տարածված է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,- «Հայաստանում ընտանիքում բռնության նախազգուշացման և պատժի: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակություն» ծրագրի մեկնարկի ժամանակ ասաց Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Նա նշեց, որ 2017-2018 թվականին Հայաստանը առաջին քայլերն է կատարել ճիշտ ուղղությամբ՝ ստորագրելով Ստամբուլյան կոնվենցիան:

Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին շատ փորձագետներ հակասական կարծիքներ են արտահայտել: Մասնավորապես փորձագետները նշում են, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ  կոնվենցիայի իմաստով ընտանեկան բռնության սուբյեկտներ-զուգընկերներ կարող են լինել նաև ՆՈՒՅՆ սեռին պատկանող, ինչպես նաև ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆ հանդիսացող անձինք, ընտանիք է համարվում նաև ոչ ամուսնական կապերի վրա հիմնված անձանց համակեցությունը: Ինչպես նաև նշվում է, որ Ստամբուլյան կոնվենցիան միասեռ զույգերին իրավական կարգավիճակ տվող միջազգային փաստաթուղթ է։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ