15 07 2024

ԵԽ-ն մինչև 2025 թվականի հուլիս երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԵԽ-ն մինչև 2025 թվականի հուլիս երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության խորհուրդն Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2025 թվականի հուլիսի 27-ը: Այս մասին գրում է Kommersant.ru-ն:

Սահմանափակիչ միջոցները, ինչպես նշում է ԵՄ-ն, կապված են ռուս-ուկրաինական հակամարտությունում Մոսկվային աջակցության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջաններում զինված խմբավորումներին զենքի մատակարարման հետ։

Պատժամիջոցները ներկայումս վերաբերում են 12 ֆիզիկական և ինը իրավաբանական անձի: Դրանց թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմը և անօդաչու թռչող սարքերի արտադրության բնագավառում մասնագիտացած իրանական ընկերությունները։

Սահմանափակումների ենթակա անձանց ակտիվները սառեցված են, նրանց միջոցների կամ տնտեսական ռեսուրսների ցանկացած տրամադրումն արգելվում է։ Բացի այդ, նրանց արգելվում է մուտք գործել Եվրամիություն։

ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին վերջին անգամ հայտարարել էր մայիսի վերջին։ Այն ժամանակ, մասնավորապես, սահմանափակումների տակ է հայտնվել երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ