01 07 2019

2021 թվականը կլինի առանց «աղետի գոտու շահառու» հասկացության. Վահագն Վերմիշյան



«100 օրվա իմ աշխատանքի ընթացքում բավականին լուրջ աշխատանք ենք կատարել: Երբ ես եկա, արդեն կար վարչապետի հանձնարականը՝ աղետի գոտում տնակների հաշվարկման: Այդ աշխատանքը մեզնից շատ ուժ և եռանդ պահանջեց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով իր աշխատանքային 100 օրը, ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:

Նա նշեց, որ շահառուներին բնակարանների տրամադրման ժամկետները դեռևս պարզ չեն. «Նախ պետք էր պարզել, թե ովքեր են շահառուները: Կար կառավարության որոշում՝ 2008 -2020 թթ․ պետք էր 5936 ընտանիք տեղավորել բնակարաններում: 2008-2017 թթ․ ապահովվել է 4839 ընտանիք, և պետական բյուջեից դրա համար ծախսվել է 65 միլիարդ դրամ, 2018 թ. բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, և ապահովվել է բնակարանով 44 ընտանիք: 2019 թվականի բյուջեով նախատեսված է 560 միլիոն դրամ և 60 ընտանիք: Կառավարության նիստից հետո, վարչապետի հանձնարարականով, 2020 թվականին, որպեսզի մնացած 453 ընտանիքն ապոհովվի բնակարանով, մենք ստացել ենք 3 միլիարդ դրամ՝ ամբողջ գումարը: Վերջնականապես այդ հարցը կփակվի:  2021 թվականը պետք է մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության»,- ասաց Վերմիշյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ