01 07 2019

Զինծառայողն արձակուրդից հետո հետո հրաժարվել է վերադառնալ. Shamshyan.com

Զինծառայողն արձակուրդից հետո հետո հրաժարվել է վերադառնալ. Shamshyan.com

Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն:

Այսօր լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա:

Աղբյուրի տեղեկություններով` զինվորի հարազատներն ահազանգել են իրավապահ մարմիններին, որոնց կանչով էլ ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հոգեբանական կեենտրոնի խումբը:

Հոգեբանի կատարած աշխատանքի արդյունքում զինվորը համաձայնվել է չդիմել ծայրահեղ քայլի, որից հետո նրան տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ: Այնտեղ որոշ ժամանակ մնալուց հետո ժամանել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներրը, որոնց ուղեկցությամբ զինվորին տեղափոխել են Կանազի հոսպիտալ:

Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ ռազմական ոստիկանությունն էլ ուսումնասիրում է խնդիրը՝ պարզելու ողջ իրականությունը, և արդյոք զինվորը զորամասում ճնշումների է ենթարկվել, թե՝ ոչ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ