Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 67 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 20, խարդախության 14, ծեծի 6, անձնական ունեցվածքի գողության 5, յուրացման կամ վատնման 3, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ինքնիրավչության 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումը խախտելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը