27 06 2019

Վարչապետի տիկնոջ հիմնադրամը կարող է ԱՄՆ-ում ևս մասնաճյուղ բացել

Վարչապետի տիկնոջ հիմնադրամը կարող է ԱՄՆ-ում ևս մասնաճյուղ բացել

ՀՀ վարչապետի տիկին,«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախագահությամբ կայացել է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից։

Նիստին մասնակցել են «Առողջության Կամուրջ» հիմնադրամի նախագահ Անահիտ Բարսեղյանը,  «Ֆոնդ 100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը, ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը, ջութակահար, «Մենք ենք» հիմնադրամինախագահ Սոնա Ազարյանը, երաժիշտ, «Օգնեմ» հիմնադրամի նախագահԷդգար Գյանջումյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Լիլիթ Սարգսյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գեւորգ Թամամյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանը,  Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, պատվավոր խորհրդի անդամ Շանթ Շեխերեդմյանը, ինչպես նաեւ պաշտոնատար չքվեարկող անդամներ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

Էսթեր Դեմիրճյանը նիստում ներկայացրել է հունվարից մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում հիմանդրամի կատարած աշխատանքներն ու ֆինանսական ծախսերի  հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել ապրիլ ամսին ԱՄՆ այցի ժամանակ հիմնադրամի ունեցած հանդիպումների եւ բարեգործական ընթրիքներիժամանակ ստացված արդյունքներին: Էսթեր Դեմիրճյանը ներկայացրել է ԱՄՆ-ում հիմնադրամի մասնաճյուղ բացելու հնարավորությունը:

Նիստին հիմնադրամի խորհուրդը որոշել է, որ քաղցկեղով հիվանդ այն երեխաները, ովքեր բժշկական կոնսիլիումի որոշման հիման վրա չեն կարող բուժվել Հայաստանում, սակայն կարիք ունեն բուժում ստանալ արտերկրում, «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն առանձին կնախաձեռնի դրամահավաք-արշավ կոնկերտ դեպքերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ