27 06 2019

Ռուսաստանաբնակ հայերը Հայաստանին նվիրված ֆլեշմոբ են սկսել



Ռուսաստանաբնակ հայ հայտնիները և «Comedy Club»-ի անդամները սոցցանցերում Հայաստանին նվիրված ֆլեշմոբ են սկսել։ Դեռևս 2018թ․ Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ հոլովակ էր նկարահանվել, որում հայտնիները պատմում են Հայաստանի մասին՝ կոչ անելով այցելել Հայաստան։ Այս օրերին հոլովակն ակտիվորեն շրջանառվում է, հայտնի աստղերն ակտիվորեն տարածում են այն։

Ակցիային միացել են «Comedy Club»-ի անդամներ Գարիկ Մարտիրոսյանը և նրա կին Ժաննա Լևինան, Միխայիլ Գալուստյանը, օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը և այլ հայտնիներ։ Վերջինս ինստագրամյան իր էջում գրել է․ «Հայաստանը հանգստանալու և ավ ժամանակ անցկացնելու հիանալի վայր է։ Յուրքանչյուր ոք կյանքում  գոնե մեկ անգամ պետք է լինի այս երկրում: Հայաստան, ես սիրում եմ քեզ»

Հայտնի հումորիստ Միխայիլ Գալուստյանը գրել է, որ մեկ շաբաթով գալիս է Հայաստան: Գարիկ Մարտիրոսյանը, արձագանքելով Գալուստյանի գրառմանը, նշել է, որ ինքը ևս պատրաստվում է գալ Հայաստան։ Նրա կինը՝ Ժաննան, հետևորդներին կոչ է արել տոմսեր գնել և ուղևորվել Հայաստան։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ