Վիեննայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայեր չեն տուժել: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը:
Դեսպանության հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Ս.թ հունիսի 26-ին Վիեննայի Wieden թաղամասի /Preßgasse/Schäffergasse/ բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի պատճառը, ավստրիական մամուլի հրապարակումների համաձայն, գազի արտահոսքն էր: Ըստ նախնական տվյալների, կա 1 զոհ և շուրջ 15 վիրավոր, 1 անձ որոնվում է:
Ավստրիայում ՀՀ դեսպանությունը նույն օրը կապ է հաստատել Ավստրիայի իրավասու մարմինների հետ՝ պարզելու, արդյոք պայթյունի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր կան:
Քիչ առաջ Ավստրիայի ոստիկանությունից կապ հաստատեցին դեսպանության հետ՝ տեղեկացնելով, որ ներկա պահին տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը