ԱՄՆ Հավայի նահանգի Դիլինգհեմ քաղաքի օդանավակայանի մոտ ավիավթար է տեղի ունեցել։ Ինքնաթիռի կործանման հետևանքով 9 զոհ կա, 5-ը՝ ուսանող, 3-ը՝ սքայդայվեր, և օդաչուն։ Այս մասին հայտնում է Hawaii News Now-ը: Օդանավակայանն անորոշ ժամանակով փակվել է։
Ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է, սակայն դեռևս հայտնի չեն ավիավթարի հանգամանքները։
Ինչպես հաղորդվում է, սա նահանգի ժամանակակից պատմության մեջ քաղաքացիական ինքնաթիռի կործանման ամենաողբերգական դեպքերից է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը