18 06 2019

Քաղաքացին վայրի բնությունից աղվեսներ է գողացել և վաճառել

Քաղաքացին վայրի բնությունից աղվեսներ է գողացել և վաճառել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են աղվեսներ որսացող անձին և պարզել, որ նշված աղվեսի ձագերին իր տնամերձ հողամասում թակարդի միջոցով որսացել է ՀՀ Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ Ս.Ա. պատճառաբանելով, որ աղվեսները վնասում էին իր ընտանի թռչուններին։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Ոստիկանության աշխատակիցների կողմից աղվեսներն առգրավվել են ու  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ բաց են թողնվել վայրի բնություն։

Ավելի վաղ econews.am-ն ահազանգել էր, որ առցանց վաճառքի կայքերում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են անկառավարելի ու անվերահսկելի մնալ. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գրանցված Նարեկ անունով օգտատերն ազատ առցանց վաճառքի է հանել բնությունից գողացված կենդանիների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ